Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը այդ երկրի նախագահի կողմից պարգևատրվել է Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով
Արգետինայի արտաքին գործերի նախարարության «Սան Մարտին» պալատի ոսկեզօծ դահլիճում հայ-արգենտինական միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային կապերի զարգացմանն ուղղված գործունեության համար Արգենտինայում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆենրնանդես դե Կիրչների կողմից պարգևատրվել է Արգենտինայի Մեծ խաչի աստիճանի մայիսյան շքանշանով:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։










