Գարեգին Գաբրիելյանը նշանակվել է ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

20:10 • 28.11.14

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել գեներալ-լեյտենանտ Գարեգին Գաբրիելյանին ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ նշանակելու մասին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից՝ ՀՀ Նախագահը որոշում է կայացրել՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով: