ԱՄՆ դեսպանը փակ հանդիպում է անցկացնում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ

13:15 • 28.11.14

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հանդիպում են Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ։ Փակ է ոչ միայն հանդիպումը, այլևս քննարկվող հարցերի օրակարգի թեման։


Հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանը, ով մի պահ հանդիպումից դուրս էր եկել, Tert.am-ի հետ զրույցում ի պատասխան հարցին, թե քննարկվում են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին վերաբերող հարցեր, նշեց որ հանդիպումը կոնֆիդենցիալ է։ «Մեկնաբանություններ չեմ տալիս»,-ասաց նա։


Հիշեցնենք, որ հանձնաժողովը պարբերաբար հանդիպումեր է ունենում ՀՀ-ում հավատագրված դեսպանների հետ և ոչ միայն ԵՄ-ի, այլ արդեն իսկ հանդիպում է եղել ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Իվան Վոլինկինի հետ, ՀՀ–ում Իրանի դեսպանի հետ՝ երկու անգամ։