Ավստրալական Բրիսբենին պատուհասել է վերջին 20 տարվա ամենաուժեղ փոթորիկը (լուսանկարներ)

10:49 • 28.11.14

Ավստրալիայի Բրիսբեն քաղաքին հինգշաբթի պատուհասած ուժեղ փոթորկի հետևանքով տուժել է 39 մարդ, հայտնել է Քուինսլենդ նահանգի վարչապետ Քեմփբլ Նյումենը, գրում է vz.ru-ն։

 

Բոլոր տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել, և նրանց բոլորի կյանքին վտանգ չի սպառնում, հայտարարել է նահանգի ղեկավարը։

 

Հինգշաբթի օրվա երկրորդ կեսին քաղաքում քամու արագությունը հասել է մոտ 39 մ/վրկ, իսկ քաղաքի անմիջապես կենտրոնում խոշոր կարկուտ է տեղացել, որի պատճառով նույնիսկ դադարեցվել է տեղի խորհրդարանի աշխատանքը։ Ավելի քան 70.000 տուն մնացել է առանց էլեկտրականության, գրում է news.com.au-ն։

 

Բրիսբենի շատ փողոցեր հեղեղվել են, իսկ քաղաքային տրանսպորտի աշխատանքը կաթվածահար է եղել։ Այսօր փողոցների մաքրման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն քաղաքային ծառայությունների աշխատակիցները, այլև՝ զինվորական ստորաբաժանումներ։

Golf-ball-size hail stones are pictured in Brisbane

Brisbane Storm Chasers have captured an amazing time lapse images in St Lucia of yesterday’s storm approaching over Brisbane skies. Click through the gallery to see the moment the wild weather shattered the camera glass.