Ավստրիայում 13 մարդ է ձերբակալվել ԻԼԻՊ-ի հետ առնչություն ունենալու կասկածանքով
Ավստրիայի ոստիկանությունը 13 մարդու է ձերբակալել, որոնց կասկածում են երիտասարդ եվրոպացիների շրջանում քարոզչություն անելու համար` Սիրիա մեկնելու և ջիհադականների կողմից կռվելու կոչով:
Ինչպես հաղորդում է BBC-ն` կասկածյալներին ձերբակալելու գործողություններին մասնակցել է 500 ոստիկան, ովքեր հետևել են մզկիթներում, փոքրիկ սենյակներում տեղի ունեցող հավաքներին, ինչպես նաև՝ խուզրկումներ են արել բնակարաններում:
Իշխանությունների խոսքով` ոստիկաններին հաջողվել է «քարոզչական բնույթի» նյութեր առգրավել:










