Բաքվում անհետացել է «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցը

13:57 • 28.11.14

Ադրբեջանում քաղաքացիական հագուստով երկու անհայտ անձ այսօր առավոտյան տեղական ժամանակով ժամը 11:00-ի սահմաններում բռնել են «Ազատություն» ռադիոկայանի աշխատակից Թուրհան Քերիմովին, տեղեկացնում է ռադիոկայանի կայքը։

 

Ականատեսները պատմել են, որ նրան նստեցրել են մի սև մեքենա և տարել են անհայտ ուղղությամբ:

 

Երկրի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, թե միջադեպի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չունի: Ոստիկանական բաժանմունքը ևս տեղեկացնում է, որ Քերիմովին չեն ձերբակալել:

 

Նշվում է, որ Քերիմովը սովորաբար ռադիոկայանի համար նյութեր է պատրաստել քաղաքական և սոցիալական թեմաներով: