Իտալիայում 6 ամսական երեխայի արյան մեջ կոկային է հայտնաբերվել

08:29 • 28.11.14

Իտալացի 6 ամսական երեխայի ծնողները ոստիկանական քննության են ենթարկվել այն բանից հետո, երբ երեխայի արյան մեջ կոկային է հայտնաբերվել. տեղեկացնում է gazeta.ru-ն:

 

Ծնողներն իրենք բուժվում են թմրանյութերի կախվածությունից: Հոկտեմբերին նրանք հիվանդանոց են դիմել երեխայի վատ ինքնազգացողության պատճառով:


Մի շարք հետազոտություններից հետո պարզվել է, որ երեխան թմրանյութ է օգտագործել: Հաղորդվում է, որ հնարավոր է ծնողները թմրանյութ օգտագործելուց հետո առանց լվացվելու են մոտեցել երեխային:


Դատարանը երեխային հատուկ հաստատություն է ուղարկել, իսկ նրա ծնողներին մեղադրանք է առաջադրվել երեխայի հետ ճիշտ չվարվելու պատճառով: