Չինաստանի մայրաքաղաքում արգելվել է ծխել հասարակական վայրերում

15:56 • 28.11.14

Պեկինի իշխանություններն ընդունել են օրինագիծը, որով արգելվում է ծխել բոլոր փակ հասարակական վայրերում, հայտնում է Xinhua-ն:

 

Դրանց թվում են նաև աշխատավայրերն ու տրանսպորտային միջոցները: Օրենքն ուժի մեջ կմտնի հաջորդ տարվա հունիսից:

 

Նույն օրենքով բացօթյա տարածքներ ունեցող հաստատություններից արգելված է ծխել մանկապարտեզներում, դպրոցներում, հիվանդանոցներում, մարզասրահներում, մշակութային վայրերում: Արգելված է նաև ծխախոտի գովազդը: Նմանապես ուսուցիչներին արգելվել է ծխել աշակերտների առաջ:

 

Պեկինը հայտնի է որպես աշխարհի ամենաաղտոտված մթնոլորտով քաղաքներից մեկը: