ԱՄՆ-ում Բուրգեր-Քինգի աշխատակիցը 100 000 դոլարով լի ուսապարկ է գտել սրճարանում
Հյուսիսային Կալիֆորնիայի Բուրգեր-Քինգ սրճարանի մենեջերներից մեկը 100 000 դոլարով լի ուսապարկ է գտել նստարաններից մեկի տակ, սակայն ոչ ոք չի վերադարձել դրա ետևից:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` Սահիստա Բակավլան կապույտ ուսապարկը գտել է Սան Խոսեի սրճարանում՝ չորեքշաբթի: Ուսապարկի մասին նա հայտնել է սրճարանի տիրոջը, ով բացել է այն՝ հուսալով անձը հաստատող փաստաթուղթ կամ հեռախոսահամար գտնել, սակայն փոխարենը 100 դոլարանոց թղթադրամներ է հայտնաբերել:
Ոստիկանները ժամանելուն պես պայուսակում նաև քաղցրավենիք, մարիխուանա և բանկի ստացական են գտել: Այժմ ոստիկանները համագործակցում են բանկի հետ պայուսակի տիրոջը գտնելու համար:















