Նաոմի Քեմփբելը հագուստի վաճառք է կազմակերպել՝ Էբոլայի դեմ պայքարի համար (լուսանկարներ)
Բրիտանացի մոդել Նաոմի Քեմփբելը Լոնդոնում բացել է բարեգործական խանութ, որտեղ կվաճառվեն հայտնի դիզայներների, ինչպես նաև հայտնիների զգեստապահարաններից իրեր։ Հագուստի և աքսեսուարների վաճառքից ստացված միջոցները կհատկացվեն Էբոլա համաճարակի վրա ուշադրություն գրավելու համար, գրում է Лента-ն։
Fashion for Relief խանութը կաշխատի 1 շաբաթ։ «Անհրաժեշտ է մեծացնել մարդկանց իրազեկությունը Էբոլա համաճարակի և հիվանդության պրոֆիլակտիկայի մեթոդների մասին։ Այդ գիտելիքները մեծ նշանակություն ունեն վտանգավոր վիրուսի տարածումը կանխելու համար»,- ասել է Քեմփբելը խանութի բացման ժամանակ։
Խանութում ներկայացված են զգեստներ, կոշիկ և այլ իրեր հենց Քեմփբելի զգեստապահարանից, որոշ պարագաներ էլ փոխանցվել են հայտնի նորաձևության տների կողմից։ Իրենց հագուստն են նվիրաբերել նաև մոդել Քեյթ Մոսը և դիզայներ Սթելա Մաքքարթնին։






















