Նիգերիայում անչափահաս հարսը սպանել է ամուսնուն առնետի թույնով (լուսանկարներ)
Նիգերիայում 14-ամյա անչափահաս Վասիլա Տասիուն մեղադրվում է իր 35-ամյա ամուսնու և ևս 3 հոգու սպանության համար, գրում է news.sky.com-ը։
Նշվում է, որ աղջնակը հարսանիքից հետո կազմակերպված տոնակատարության ժամանակ իր կողմից պատրաստված ճաշի մեջ առնետի թույն է լցրել, որը վտանգավոր է մարդու կյանքի համար։
Դեպքը տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 5-ին, իսկ այժմ անցկացվում է դատավարությունը։ Պարզվել է, որ աղջիկը թույնը ձեռք է բերել տան հարևանությամբ գտնվող խանութից։
Նշվում է, որ աղջկան ամուսնացրել են անչափահաս տարիքում և իր կամքին հակառակ, և նա փոշմանել է Ումար Սանիի հետ ամուսնության համար։
Ումար Սանին հողագործ գյուղացի էր, ով դեռահասից բացի ամուսնացած էր նաև մի քանի այլ կանանց հետ։ Դեռահաս աղջիկը չի կարողացել ելք գտնել իրավիճակից և թունավորել է ամուսնուն և իրենց երեք հարևաններին։
Դատախազները պահանջում են մահապատժի ենթարկել նրան։
Գեզավայի բարձր դատարանում դեռահասի ծնողները խնդրել են դատավորին մահապատժի չենթարկել իրենց դստերը։
Դեպքը մի շարք ակտիվիստների զայրույթն է առաջացրել, ովքեր գտնում են, որ դեռ երեխա համարվող անչափահասին իրենից երկու անգամ տարիքով մեծ տղամարդու հետ ստիպողաբար ամուսնացնելուց հետո նրան պետք է վերաբերվեն ոչ թե որպես հանցագործի, այլ զոհի։
Անչափահասների ամուսնությունը տարածված երևույթ է Նիգերիայի հյուսիսային շրջաններում։
Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Human Rights Watch կազմակերպության տվյալներով՝ Նիգերիայում վերջին անգամ անչափահասին մահապատժի են ենթարկել 17 տարի առաջ։
Վասիլա Տասիուն (ձախից) և իր փաստաբանը
Աղջկա սկեսրայրը՝ Սանի Գարբան՝ նրա լուսանկարով
Աղջկա հայրը և մայրը դատարանի դիմաց
Վասիլա Տասիուն











