Պեկինում հագուստի խանութն արգելել է Չինաստանի քաղաքացիների մուտքը

11:11 • 28.11.14

Պեկինում հագուստի խանութն արգելել է Չինաստանի քաղաքացիների մուտքը, ինչը վրդովմունք է առաջացրել տեղի բնակչության շրջանում, գրում է gazeta.ru-ն՝ The Straits Times-ին հղումով։

 

Մուտքը խանութ թույլատրվում է միայն արտասահմանցիներին և այն չինացիներին, որոնք այնտեղ են աշխատում։ Իրերի նման դասավորությունը զայրույթ է առաջացրել չինացի բլոգերների շրջանում, ովքեր նորությունը տարածել են Weibo միկրոբլոգների ցանցում։

 

Խանութում մեկնաբանել են, որ այդ ամենն արվում է «մրցակիցների կողմից պլագիատը կանխելու համար»։ Բացի այդ, աշխատակիցներից մեկն ասել է, որ չինացի գնորդները «զզվեցնում են», իսկ չինուհիները շատ զգեստներ են փորձում, սակայն վերջում ոչինչ չեն գնում։