Հայաստան է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

15:43 • 28.11.14

Աշխատանքային այցով այսօր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Այցի շրջանակներում նախատեսվում են Նիկոլայ Բորդյուժայի հանդիպումները Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: