Ավստրալիայում հանգուցյալի տեղափոխող դիակառք են առևանգել
Ավստրալիայում հաշմանդամների տան հիվանդն անսպասելիորեն խառնվել է հուղարկավորությանը մասնակցող թափորին և առևանգել է հանգուցյալին տեղափոխող դիակառքը. տեղեկացնում է Lenta.ru-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Բլյու-Մաունթինս քաղաքում, որը տեղակայված է Նոր Հարավային Ուելս նահանգում:
Երբ տեղի արվեստների դպրոցում տեղի ունենալիս է եղել հոգեհանգստի արարողությունը, հայտնվել է մի տղա և ներխուժել է մեքենայի խցիկ:Դրանից հետո մեքենան շարժվել է տեղից:
Հանգուցյալի եղբայրը իր մեքենայով գնացել է դիակառքի հետևից, որն արդեն հասցրել էր թեքվել մյուս փողոց: Սակայն առևանգողը փակուղի է մտել:
Երբ նրանից փորձել են հասկանալ արարքի պատճառները, ասել է, թե հիվանդանոց էր ցանկանում հասնել: Ոստիկանությունը տարել է տղամարդուն, իսկ հուղարկավորությունը շարունակվել է առանց նոր միջադեպերի:
Ենթադրվում է, որ առևանգող երիտասարդը մտավոր հետամնաց է:










