Գազայում ջրհեղեղն ավերածություններ է գործել, ՄԱԿ-ն արտակարգ դրություն է հայտարարել (լուսանկարներ)
Գազայի հատվածում ջրհեղեղի հետևանքով 100.000 տուն է ավերվել կամ վնասվել, հայտնում է Russia Today-ը:
Սա մեկ շաբաթ տևած ուժեղ անձրևների հետևանք է, որի ջրերը խառնվել են կոյուղու ջրերին: ՄԱԿ-ն այստեղ արտակարգ դրություն է հայտարարել:
Ջրհեղեղի հետևանքով հազարավոր պաղեստինցիներ քնում են դպրոցներում և շարժական ապաստարաններում: Նրանց թվում են նաև այն 30.000 հոգին, ովքեր անօթևան էին մնացել Իսրայելի ամառային 51-օրյա պատերազմից հետո:














