Դերասանուհի Ջիլիան Անդերսոնը մասնակցել է ընտանեկան բռնության դեմ ֆլեշմոբին

14:14 • 28.11.14

Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիկ Քլեգը և ամերիկացի դերասանուհի Ջիլիան Անդերսոնը մասնակցել են ընտանեկան բռնության զոհերի պաշտպանությանն ուղղված բարեգործական ֆլեշմոբին, գրում է lenta.ru-ն։

 

Ֆլեշմոբի նպատակն է բարձրացնել կանանց նկատմամբ ընտանեկան բռնությունների մասին իրազեկվածության մակարդակը և կոտրել ընտանեկան բռնության ենթարկված կանանց հետ կապված կարծրատիպերը, քանի որ կանայք, վախենալով հասարակական ճնշումներից և մեղավոր զգալով, լռում են։

 

Ակցիայի մասնակիցները հրապարակում են իրենց ինքնալուսանկարները, որտեղ նրանք ցուցամատը դրել են իրենց բերանին՝ ի նշան լռության։

 

Ակցիան կրում է «Լռության պատ» անվանումը և սոցցանցերում ստացել է #wallofsilence նշումը։ Ֆլեշմոբը կազմակերպվել է Glamour ամսագրի և Avon կոսմետիկ ընկերության նախաձեռնությամբ։

 

46-ամյա Ջիլիան Անդերսոնը հանդիսատեսին հայտնի է «Գաղտնի նյութեր», «Գաղտնի նյութեր. Մարտ ապագայի համար», «Գործակալ Ջոնի Ինգլիշ. Վերալիցքավորում», «Շոտլանդիայի վերջին թագավորը» և «Սիրո փոփոխականությունը» ֆիլմերից։