Վենեսուելայի ռազմական ուսումնարանում ուսուցանում են «Ուգո Չավեսի ուսումնասիրություններ» առարկան

12:40 • 28.11.14

«Ուգո Չավեսի ուսումնասիրություններ» առարկան ներառվել է երկրի ուսումնական ծրագրում և դասավանդվում է Կարակասի ռազմական ուսումնարանում, գրում է euronews.com-ը։

 

Առարկայի ամբողջական անվանումն է՝ «Գերագույն հրամանատար Ուգո Չավեսի մտքերի ուսումնասիրություն», որը ներառում է 1993-ից մինչև 2013-ը Չավեսի մտքերը, փիլիսոփայությունը և գաղափարների ուսումնասիրությունը՝ սկսած նրա սոցիալիստական առաջնորդ լինելուց մինչև Վենեսուելայի նախագահ դառնալը։

 

Առարկան արդեն գրավել է ավելի քան 10.000 ուսանողի, որոնք գրանցվել են առարկայի դասաժամերին։