«Ազատություն» ռադիոկայանի՝ Բաքվում անհետացած աշխատակցին գտել են ոստիկանության բաժնում
«Ազատություն» ռադիոկայանի՝ Բաքվում այսօր առավոտյան անհետացած աշխատակիցն ազատ է արձակվել, տեղեկացնում է Turan գործակալությունը:
«Ինձ տեղափոխել էին Նարիմանովի շրջանի ոստիկանության բաժանմունք՝ ոստիկանապետի հետ «զրուցելու» համար», -ասել է նա:
Մոտ երկու ժամ լրագրողին հարցաքննել են «Ազատություն» ռադիոկայանում իր աշխատանքի, միջազգային կազմակերպությունների և այլնի մասին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան 11-ի սահմաններում քաղաքացիական հագուստով երկու անձ բռնել էր ռադիոկայանի աշխատակցին և սև մեքենան նստեցնելով՝ տարել անհայտ ուղղությամբ:
Ոստիկանությունը հայտարարել էր, թե Քերիմովը չի ձերբակալվել:










