Հյուսիսային Կորեայի աղքատությունը պատկերող բացառիկ կադրեր (տեսանյութ)
Մի խումբ ակտիվիստներ նկարահանումներ են անում Հյուսիսային Կորեայում՝ վտանգելով իրենց կյանքը։ Թղթակիցները նկարահանել են Հյուսիսային Կորեայի բնակիչների առօրյան։ Տեսանյութում ներկայացված են մարդկանց ծայրահեղ աղքատությունն ու տառապանքները, գրում է BBC-ն։
Երկրի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, իմացել են, որ ինչ որ մեկը նկարահանումներ է իրականացնում։ Սակայն չեն կարողացել պարզել։
Մասնագետները նշում են, որ անհայտ թղթակիցները կարևոր պատմական փաստաթուղթ են ստեղծել հյուսիսկորեական ռեժիմի մասին։










