Միջազգային կազմակերպություններն ահազանգում են ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի վիճակի մասին

15:38 • 28.11.14

Ժնևում գործող Խոշտանգումների դեմ միջազգային կոմիտեն և Մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունը համատեղ հայտարարությամբ են հանդես եկել կալանքի տակ պահվող ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի ողբերգական վիճակի վերաբերյալ, հայտնում է contact.az-ը։

 

Համատեղ հայտարարության մեջ կազմակերպությունները լուրջ մտահոգություն են հայտնել Յունուսի առողջական վիճակի վերաբերյալ և կոչ են արել խստացնել ճնշումն Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝  նրա կյանքը փրկելու համար:

 

«Իշխանությունները պետք է անհապաղ միջամտեն, որպեսզի դադարեցվի ֆիզիկական ու հոգեբանական ճնշումը Յունուսի վրա, և ազատ արձակեն նրան՝ առանց որևէ նախապայմանի», -ասված է հայտարարության մեջ:

 

Հիշեցնենք, որ վերջին օրերին Լեյլա Յունուսի փաստաբանները հաղորդել են իրավապաշտպանի վիճակի կտրուկ վատացման մասին: