Էրդողանի կուսակիցները բողոքել են Էթյեն Մահչուփյանի հայտարարությունների դեմ
Թուրքիայի իշխող, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք անդամներ բողոքել են ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հայ խորհրդականի հայտարարությունների, տեղեկացնում է Radikal-ը:
Իր վերջին հարցազրույցներից մեկում Էթյեն Մահչուփյանը խոսել էր կոռուպցիայի մասին և նշել էր, որ ԱԶԿ-ում ևս կաշառակերներ կան:
«Մարդկանց մեծամասնությունը մտածում է, որ Թուրքիայում կոռուպցիա կա: ԱԶԿ-ի ընտրազանգվածի կեսն էլ… Մարդիկ մտածում են, որ ԱԶԿ-ի ներսում էլ կոռուպցիային առնչվող մարդիկ կան: Եվ դրանից դժգոհ է, փոխել է ուզում»,-ասել էր Մահչուփյանը:
Կուսակցականները, սակայն, խորհրդականի այդ հայտարարությունն անընդունելի և վիրավորական են համարել: Նրանց համոզմամբ՝ Մահչուփյանի այդ հայտարարությունը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը:










