Մոսկվայում վարորդն առևանգել է իր կողմից վրաերթի ենթարկված կնոջը

12:47 • 28.11.14

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավային հատվածում վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, որից հետո նրան առևանգել է, հայտնել են ՌԴ ներքին գործերի Մոսկվայի վարչության մամուլի ծառայությունից, գրում է Interfax.ru-ն։

 

«Ուրբաթ առավոտյան ժամը 07։40-ի սահմաններում Սայկինա փողոցի 11-րդ տան մոտ սև գույնի Toyota Camry մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցն անցնող մի կնոջ»,- հայտնել է մամուլի ծառայության աշխատակիցը:

 

Դեպքից հետո, վարորդը դուրս է եկել մեքենայից, կնոջը նստեցրել իր մեքենան և հեռացել դեպքի վայրից։
Այժմ որոնողական միջոցներ են ձեռնարկվում փախուստի դիմած մեքենան գտնելու համար։