Նեպալում մեկնարկում է ամենազանգվածային զոհաբերությունը, որի ընթացքում մոտ 300 000 կենդանի է սպանվում (լուսանկարներ)
Նեպալում մեկնարկում է երկօրյա կրոնական փառատոնը, որի ընթացքում գոմեշներ, թռչուններ ու այծեր են զոհաբերվում` հանգստացնելու Հինդու աստվածուհուն:
Daily Mail-ի հաղորդմամբ` միլիոնավոր հինդուսներ շտապում են ներկա գտնվել արարաողությանը, որը տեղի է ունենում ամեն 5 տարին մեկ՝ հզորության և ուժի աստվածուհի Գադհիմայի տաճարի մոտ` Հնդկաստանի և Նեպալի սահմանի մոտակայքում:
Վերջին անգամ փառատոնն իրականացվել է 2009-ին, որի ժամանակ 250 000 կենդանի է սպանվել` ըստ կենդանիների պաշտպանության կազմակերպության տվյալների, որը պայքարում է այս իրականությանը վերջ դնելու համար:
Ծիսակարգն սկսվում է տաճարի մոտակայքում գտնվող դաշտում՝ 5000 գոմեշի խորհրդանշական կոտորածով, որից հետո երկու օրում տեղի է ունենում կենդանիների սպանդը:















