Նյու Յորքը «գրավել» են հսկայական խաղալիքները. անցկացվել է Գոհունակության օրվա ամենամյա շքերթը (լուսանկարներ)
Նյու Յորքում անցկացվել է ամենամյա խոշոր շքերթը՝ նվիրված Գոհունակության օրվան. այն անցկացնում է Macy’s առևտրային կենտրոնների ցանցը՝ սկսած 1924-ից, գրում է Обозреватель-ը։
Շքերթի գլխավոր մասը հսկայական չափերի փուչիկ-խաղալիքներն են՝ մուլտֆիլմերի, հեքիաթների և հեռուստահաղորդումների հերոսների կերպարներով, որոնք անցնում են Կենտրոնական զբոսայգուց մինչև խանութ, որը գտնվում է Վեցերորդ Ավենյուում։
Շքերթի նախօրեին անցկացվում է խաղալիքները փչելու արարողությունը, իսկ շքերթը ցուցադրվում է ուղիղ եթերում։
Գոհունակության օրն ԱՄՆ-ի պետական տոներից է, որն անցկացվում է նոյեմբերի 4-րդ հինգշաբթի օրը։

































