Վրաստանի խորհրդարանը կողմ է արտահայտվել ՆԳՆ-ի գաղտնալսելու իրավունքին

12:30 • 28.11.14

Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է գաղտնալսումների մասին օրինագիծը, որը ՆԳՆ-ին իրավունք է տալիս պահպանել անձնական տվյալների հասանելիությունը:

 

Ինչպես տեղեկացնում է Новости Грузия գործակալությունը՝ պատգամավորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել, այսպես կոչված, երկու բանալիների համակարգին. դրանցից մեկը լինելու է անձնական տվյալները պահպանող տեսուչի, իսկ մյուսը՝ ՆԳՆ-ի մոտ:

 

Օրինագծի հեղինակները խորհրդարանի մարդու իրավունքների և քաղաքացիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Էկա Բեսելիան, պատգամավոր Գեդևան Պոպհաձեն  և պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին են:

 

Իսկ խորհրդարանի իրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի օրինագիծը, որը նախատեսում էր անկախ մեկ բանալու համակարգ՝ հաղորդակցության ազգային հանձնաժողովի մոտ, չի ընդունվել: