Պելեի առողջական վիճակը բարելավվում է
Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի կազմում աշխարհի եռակի չեմպիոն Պելեն մոտ ժամանակներս կապաքինվի հիվանդությունից, հայտարարել է նրա մենեջեր Փոլ Քեմսլին, գրում է interfax.ru-ն։
74-ամյա Պելեն գտնվում է Սան Պաուլուի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ անգամ։
«Սպասվում է, որ նա շուտով կապաքինվի»,- Պելեի մենեջեր Փոլ Քեմսլիի խոսքերն է մեջբերում Reuters-ը։











