Շվեդիան խոստացել է ամեն տարի Ուկրաինային 25 մլն եվրո տրամադրել

15:19 • 28.11.14

Շվեդիան մտադիր է ամեն տարի Ուկրաինային 25 մլն եվրո տրամադրել՝ աջակցելով երկրում իրականացվող բարեփոխումներին, հայտնել է Անդրեաս ֆոն Բեկերատը՝ Շվեդիայի դեսպանն Ուկրաինայում, գրում է Interfax.ru-ն։

 

«Շվեդիան տարեկան 25 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Ուկրաինային»,- այսօր Կիևում ասել է Բեկերատը։

 

Ավելի վաղ նշվել է, որ ԱՄՆ կառավարությունը որպես օգնություն Ուկրաինային տրամադրել է մոտ 320 մլն դոլար՝ ի հավելումն 1 մլրդ դոլար վարկին, որը տրամադրվել է 2014-ի մայիսին։