Շվեյցարիայում շան և կատվի միս ուտողների թիվն ավելանում է, դրա դեմ պայքարը՝ ուժեղանում

10:19 • 28.11.14

Շվեյցարիայում ուժեղանում է կենդանիների իրավունքների համար պայքարը, քանի որ երկրում ավելանում է շան և կատվի միս ուտողների թիվը, գրում է kp.ru-ն։

 

Շների մսից, որն ասում են՝ օգնում է ռևմատիզմով հիվանդներին, նրբերշիկներ են պատրաստում, իսկ կատվի միսը սպիտակ գինու մեջ մարինացվելուց և համեմունքներով պատրաստվելուց հետո համարվում է նրբուտեստ։

 

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող SOS-Chats Noiraigue կազմակերպությունը դրա դեմ ստորագրահավաք է կազմակերպել, որն արդեն ստորագրել է 13.000 մարդ, այդ թվում՝ հարևան Ֆրանսիայից Բրիջիտ Բարդոն։

 

Առաջարկությունն այժմ քննարկում են Բեռնի խորհրդարանի պատգամավորները։

 

Նախկինում կենդանասերները կարողացել են օրենսդրական մարմնին հասցնել իրենց բողոքը՝ կապված կատվի մորթու վաճառքի հետ։ Նման բարբարոսական պրակտիկան, մասնավորապես, տարածված էր Բեռն, Լյուցերն և Յուրա կանտոններում։