ԱՄՆ-ի ոստիկանությունը հրապարակել է ոստիկանի կողմից 12-ամյա տղայի սպանության տեսանյութը (նկարներ, տեսանյութ)

12:12 • 28.11.14

ԱՄՆ-ի Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքի ոստիկանությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են պարեկային ոստիկանության աշխատակիցները խաղահրապարակում կրակել և սպանել սևամորթ 12-ամյա Թամիր Ռայսին, գրում է Daily Mail-ը։

 

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին, երբ 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքի «Կադել» հանգստի գոտու խաղահրապարակում մի տղա խաղ է անում ատրճանակով և պարզում այն շրջակայքում գտնվողների ուղղությամբ։

 

Չնայած նրան, որ զանգահարողը զգուշացրել էր, որ «ամենայն հավանականությամբ տղայի ձեռքին խաղալիք զենք է», դրա մասին 911 ծառայության աշխատակիցը չի հաղորդել պարեկային ոստիկանության սպաներին, գրում է rg.ru-ն։

 

Հանրային վայրերի անվտանգության տեսախցիկներից մեկի նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես է ոստիկանության մեքենան արագորեն դեպքի վայր ժամանում և կայանում է ուղիղ խոտածածկ տարածքում, և սպաներից մեկն այնքան արագ է կրակում տղայի ուղղությամբ, որ նրա գործընկերը չի հասցնում մեքենայից դուրս գալ։

 

Ոստիկանությունը մեկնաբանել է, որ տղան չի ենթարկվել «ձեռքերդ վե՛ր» հրամանին և ձեռքը տարել է գոտկատեղի մոտ, որից հետո ոստիկանը կրակել է Ռայսի վրա։

 

Նրանք նաև հայտարարել են, որ խաղալիք զենքի վրայից հեռացված է եղել վառ նարնջագույն ցուցիչը, որը փակցնում են իրական թվացող խաղալիքների վրա՝ դրանց խաղալիք լինելը մատնանշելու համար։

 

Տղայի վրա կրակել է 26-ամյա սպա Թիմոտի Լոխմանը, ով ոստիկանությունում աշխատում էր ընդամենը 6 ամիս։

Տղան որովայնի շրջանում ստացած վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն հաջորդ օրը մահացել էր։

 

Քլիվլենդի բնակչությունը գտնելով, որ դժբախտությունը հնարավոր էր կանխել, բողոքի ցույցեր է անցկացրել՝ որպես կարգախոս ընտրելով «Ձեռքերը վե՛ր, մի՛ կրակեք» արտահայտությունը։

 

Բողոքի ցույցեր են անցկացվում նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում սպիտակամորթ ոստիկանի արդարացման դատական որոշման կապակցությամբ. ոստիկան Դարեն Ուիլսոնը Ֆերգյուսոն քաղաքում մի քանի անգամ կրակել է ձեռքերը վեր պարզած սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի վրա՝ սպանելով նրան, որից հետո դատարանը վերջերս նրան անմեղ է ճանաչել։

Gunned down: Tamir Rice, 12, was fatally shot by police on Saturday and passed away on Sunday

Scene: Investigators gather at the scene of the shooting after Tamir was fatally wounded on Saturday

Standing up: Police watch the demonstrators on Tuesday, a day ahead of the release of video of the incident

Protest: Police take the demonstrator away in a police car, three days after the young boy was killed in a park

Arrest: Cleveland police arrest a protester in Cleveland during the demonstration for justice for Tamir

Speaking out: Demonstrators march toward Public Square in Cleveland on Tuesday - as protesters across the country slammed a grand jury's decision not to indict a police officer in Ferguson, Missouri for a killing

Anger: Demonstrators block Public Square in Cleveland on Tuesday as they protest the boy's shooting

Surveillance footage shows 12-year-old Tamir Rice raising and pointing his replica gun as he walks through a park in Cleveland, Ohio on Saturday. Just moments later, he was fatally shot by police

Honing in: Moments after a witness called 911 about the boy, police pull up in their cruiser and he can be seen reaching down towards his beltline. Authorities say that officers told him three times to raise his hands

'Threat': Rather than raising his hands, he puts one of his hands at his waistband

Hit: The youngster - who cops thought might be about 20 - doubles over as he is shot by a police officer

Response: The officer can be seen kicking away the gun as the boy is on the ground. They called for back up