ԱՄՆ-ում սկսվել է «սև ուրբաթը»

09:24 • 28.11.14

ԱՄՆ-ում սկսվել է «սև ուրբաթը». միլիոնավոր մարդիկ շտապում են խանութներ՝ մեծ զեղչերի հետևից, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Հենց «սև ուրբաթից» է ԱՄՆ-ում, ըստ ավանդույթի, մեկնարկում սուրբծննդյան զեղչերի շրջանը։ Այդ օրը բազմաթիվ խանութներ բացում են դռները կեսգիշերին կամ ավելի շուտ։ Իսկ մինչ այդ դռների մոտ արդեն գնորդների հսկայական հերթեր են գոյանում, ովքեր ցանկանում են գնումներ կատարել աննախադեպ ցածր գներով։

 

Որոշ խանութներ որոշել են նույնիսկ «սև ուրբաթի» փոխարեն «սև հանգստյան օրեր» կազմակերպել՝ երկարաձգելով զեղչերը մինչև երկուշաբթի։ Իսկ «սև ուրբաթին» հաջորդող երկուշաբթին կոչվում է «կիբերերկուշաբթի» և ամենալարված օրն է առցանց խանութների համար։