ԱՄՆ-ում ձերբակալվել է Սենթ Լուիսում ահաբեկչություն պլանավորած երկու տղամարդ

09:51 • 28.11.14

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում (Միսուրի նահանգ) ոստիկանությունը ձերբակալել է երկու տղամարդու, որոնք պլանավորել էին քաղաքում ահաբեկչություն իրականացնել, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Տղամարդիկ ձերբակալվել են նոյեմբերի 20-ին: Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ նրանք ոստիկանության գաղտնի գործակալներից ձեռք են բերել ինքնաշեն պայթուցիկ սարքի մուլյաժ և պլանավորում էին ավելի ուշ գնել ևս երկու նման «ռումբ»:

 

Նրանք մտադրվել էին պայթյուն իրականացնել Սենթ Լուիսի հրապարակում:

Բացի այդ, ձերբակալվածները պատրաստվում էին մահափորձ իրականացնել Ֆերգյուսոնի ոստիկանապետի դեմ: