Ուզբեկական հումորը մարդկության մշակութային ժառանգություն է ճանաչվել

17:37 • 28.11.14

Միավորված ազգերի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման կոմիտեն որոշել է ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների ցանկը, գրում է gazeta.ru-ն։

 

Դրանում ներառվել է 314 արժեք։ Մասնավորապես՝ ցանկում ներառվել է ասկիան՝ ուզբեկական պերճախոսության արվեստը։ Ասկիայի մասնագետները երկխոսության տեսքով միմյանց հետ մրցում են սրամտությամբ, տեղում հորինում և կատակներ անում։ Հիմնականում ասկիայի մասնագետները տղամարդիկ են։

 

Ցանկը՝ այստեղ։