Ամերիկուհին հավատացրել է, որ 6-ամյա որդին հիվանդ է լեյկեմիայով, և 25000 դոլար նվիրաբերություն հավաքել

23:25 • 28.11.14

Կոլորադոյի բնակչուհին իր 6-ամյա որդուն համոզել է, որ նա մահանալու է քաղցկեղից, որից հետո 25000 դոլար նվիրաբերություն է հավաքել և Դիսնեյլենդի անվճար տոմս ստացել:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` Ավրորա քաղաքի 28-ամյա բնակչուհի Սենդի Նգուենն արդեն ձերբակալվել է և 90 օրվա ազատազրկման և 5 տարվա փորձաշրջանի դատապարտվել: Կինն ինքն իրեն մեղավոր է ճանաչել բարեգործական բնույթի խարդախության և երեխայի շահագործման մեջ:


Դատախազները պարզել են, որ մայրը որդուն ասել է, որ նա հիվանդ է լեյկեմիայով, և որ երեխան քիմիաթերապիա է անցնում քնած ժամանակ: Կինն ամեն օր սափրել է տղայի գլուխը՝ դպրոց ուղարկելուց առաջ:


Տարբեր բարեգործական կազմակերպություններ մի քանի տարում խոշոր գումար էին հանգանակել կնոջն օգնելու համար: