Գալուստ Սահակյանը ներկա է եղել «Ժառանգություն» խորագրով ցուցահանդեսի բացմանը (լուսանկարներ)

17:37 • 29.11.14

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 29-ին Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ներկա է եղել Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի նախաձեռնած «Ժառանգություն» խորագիրը կրող ցուցահանդեսի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է պետական և քաղաքական գործիչ, երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի հիշատակին:


Ցուցահանդեսում ներկայացված են Խորհրդային Հայաստանի 1960-1990թթ. եզակի ու ինքնատիպ կառույցները, 1970-1990-ականների պատմաճարտարապետական վերականգնված հուշարձանները և 1975-1990 թթ. անավարտ նախագծերը: Ցուցադրված են նաև չիրականացված նախագծեր: