Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 28%-ը ԱՊՀ երկրներից են, 33.9%-ը՝ ԵՄ

21:43 • 29.11.14

2014թ. հունվար-սեպտեմբերին Հայաստան է ժամանել 941 151 զբոսաշրջիկ, ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելի է 13.6%-ով: Այս ցուցանիշը հրապարկվել է Ազգային վիճակագրական ծառայության կողմից: Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2014թ. հունվար-սեպտեմբերին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 28.2%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 33.9%-ը` ԵՄ երկրներին և 37.9%-ը` այլ երկրներին: Նրանց միայն 35%-ն է, որ Հայաստան է այցելել հանգստի ու ժամանցի նպատակով:


2014թ. հունվար-սեպտեմբերին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 886 251 մարդ, ինչը 2013թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 12.5%-ով:
Ինչ վերաբերում է ներքին զբոսաշրջությանը, ապա ըստ ԱՎԾ-ում ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2014թ. հունվար-սեպտեմբերին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված զբոսաշրջիկների թվաքանակը կազմել 785 180 մարդ, ինչը 2013թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 33.7 %-ով: