Բրիտանուհին, ով չէր կասկածում, որ հղի է, աղջկան լույս աշխարհ է բերել տան լոգարանում
Զարմանալով սրտխառնոցի ճնշող զգացումից` Ջեմմա Արմսթրոնգը մտածել է, որ սննդային թունավորում է տանում:
Daily Mail-ի հաղորդմամբ` 19-ամյա շատլանդուհին, աշխատանքից տուն վերադառնալով, անմիջապես վազել է լոգարան, սակայն զարմանքով բացահայտել է, որ իր մոտ ոչ թե մարսողական խանգարում է, այլ որ պատրաստվում է ծննդաբերել:
Ռոսս-Շիրի բնակչուհին գաղափար անգամ չի ունեցել, որ հղի է: Նրան ծննդաբերել օգնել են ընկերոջ մայրն ու քույրը, ովքեր ընդունել են իրենց թոռնուհու և զարմուհու ծնունդը:












