Թուրքիայում փողոց մաքրողը բռնել է 7-րդ հարկից ընկած երեխային

14:13 • 29.11.14

Hurriyet-ը հայտնում է, որ Թուրքիայում փողոց մաքրող տղամարդը փրկել է յոթերորդ հարկից ընկած երեխային:

 

Նոյեմբերի 28-ին Էսքիշեհիր նահանգում Շուքրու Դենիզ անունով հավաքարարը փողոցով անցնելիս է եղել, երբ նրա վրա կոշիկ է ընկել: Տղամարդը վեր է նայել՝ տեսնելու, թե ով է կոշիկով խփում իրեն: Սակայն փոխարենը տեսել է բարձրահարկ շենքի յոթերորդ հարկում պատուհանի եզրին խաղացող երեխայի:

 

Տղամարդը փորձել է օդում բռնել ընկնող երեխային, սակայն երեխան՝ չորսամյա աղջիկ, այնուամենայնիվ վնասվածքներ է ստացել և հիվանդանոց տեղափոխվել ծանր վիճակում: Հավաքարարը պնդում է, թե անձամբ ինքը միայն հոգեբանական շոկ է տարել: