Չիլիում ամբոխը մերկացրել և սյանն է կապել գողության փորձ անող տղամարդուն
Չիլիում անցորդները նկատել են տարեց մարդուն դանակի սպառնալիքով թալանել փորձող տղամարդուն և որոշել պատժել նրան:
Ինչպես գրում է Daily Mail-ը`նրանք մերկացրել են ենթադրյալ գողին` Վալենտինո Աբեյտա Բարերա անունով չիլիացուն, և կապել սյանը փողոցի մեջտեղում: Միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Սանտյագոյում:
Ոստիկանությունը ժամանել է 20 րոպե անց: Բարերան հրաժարվել է պատասխանել ոստիկանների հարցերին, միայն խնդրել է ազատել իրեն: Ոստիկանությունում նա հրաժարվել է բողոք ներկայացնել կամ պատմել կատարվածը, որից հետո նրան ազատ են արձակել:










