Forbes. Նեյմարը՝ Բրազիլիայի ամենաազդեցիկ մարդ

10:12 • 29.11.14

Բրազիլական «Forbes» ամսագրի տեղական տարբերակի համաձայն՝ «Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը ճանաչվել է որպես Բրազիլիայի ամենաազդեցիկ մարդ։ Վարկանիշը հաշվարկվել է՝ հաշվի առնելով անձի հիշատակումը մամուլում եւ սոցիալական ցանցերում նրան հետեւողների քանակը։


Երկրորդ հորիզոնականում է հայտնվել ՊՍԺ-ի պաշտպան Դավիդ Լուիսը։


Ձեզ ենք ներկայացնում առաջին տասնյակը՝


1. Նեյմար` ֆուտբոլիստ («Բարսելոնա»).


2. Դավիդ Լուիս՝ ֆուտբոլիստ (ՊՍԺ).


3. Պաուլո Կոելյո` գրող.


4. Իվեչի Սանգալու՝ հեռուստահաղորդավարուհի եւ երգչուհի.


5. Ժիզել Բյունդխեն՝ մոդել.


6. Դանի Ալվես՝ ֆուտբոլիստ («Բարսելոնա»).


7. Պելե՝ ֆուտբոլիստ.


8. Ռոբերտո Կարլոս՝ ֆուտբոլիստ, մարզիչ («Սիվասպոր»).


9. Կաետանո Վելոզու՝ երաժիշտ.


10. Լուսիանո Հուկ՝ հեռուստահաղորդավար։