«Իսլամական պետության» պոտենցիալը ԱՄՆ օդային հարձակումներից չի նվազել. Սիրիայի ԱԳ նախարար

16:37 • 29.11.14

ԱՄՆ գլխավորությամբ գործող կոալիցիայի օդային հարվածները, որոնք արդեն երկու ամիս է շարունակվում են Սիրիայի տարածքում, չեն թուլացրել «Իսլամական պետություն» խմբավորման ռազմական պոտենցիալը:


Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտգործնախարար Վալիդ Մուալլեմը:


«Եթե ԱՄՆ-ն իրոք մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ, ապա նա պետք է սկսի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2178 բանաձևից և Թուրքիային ստիպի վերահսկել իր սահմանը»,- ասել է նա:

 

Նրա խոսքերով՝ Անկարան դեռ դա չի անում, քանի որ ԻՊ-ի ոչնչացումը չի ցանկանում:

 

«Ամեն ամիս թուրքական սահմանը հատելով Սիրիա է մտնում առնվազն 1000 զինյալ»,- ասել է նախարարը:

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պահանջում է երկրներից կանխել իրենց քաղաքացիների փորձը՝ մասնակցելու արտերկրում զինյալ հակամարտություններին, ինչպես նաև ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներն ու նրանց անդամակցելու համար անդամներ գտնել: