ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել է նաև ինքնահռչակ ԼԺՀ-ի առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը
Եվրամիությունը հրապարակել է Ուկրաինայի հարցով պատժամիջոցների նոր ցանկը, որում ընդգրկվել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների 13 ներկայացուցիչ և 5 կազմակերպություն, ասվում է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում հրապարակված փաստաթղթում, փոխանցում է gazeta.ru-ն։
Նոր ցանկում ներառվել են Լուգանսկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սերգեյ Կոզյակովը, ինքնահռչակ ԼԺՀ-ի առողջապահության նախարար Լարիսա Հայրապետյանը, ևս 11 ներկայացուցիչ երկու ինքնահռչակ հանրապետություններից։
Նրանք ներառվել են «նոյեմբերի 2-ին Դոնեցկում և Լուգանսկում անցկացված ընտրություններին մասնակցության համար», որոնք կառույցն ապօրինի է համարում։










