Ամերիկուհին օդանավ է նստել իրեն «հոգեպես սատարող» խոզի հետ

13:00 • 29.11.14

ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում ուղևորուհին օդանավ է նստել իր խոզի հետ: Խոսքն ամենաիսկական խոզի մասին է, հայտնում է ABC News-ը:

 

Սկզբում ուղևորները կարծել են, թե դա մեծ պայուսակ է: Սակայն քիչ անց, երբ ուղևորուհին կողքի նստատեղին տեղավորել է վզակապով իր խոզին, նրանք սկսել են հոտ առնել:

 

Ամերիկուհին բացատրել է, որ խոզն իրեն հոգեպես սատարում է թռիչքի ժամանակ: Սակայն, երբ կենդանին սկսել է հետ ու առաջ անել, իրեն «անկարգ» պահել, ուղևորուհուն հանել են թռիչքից՝ խոզի հետ հանդերձ: Ականատեսների վկայությամբ խոզն առնվազն 20 կգ էր:

 

PHOTO: A passenger on a US Airways flight took this photo of a pig on the plane.