Հռոմի պապն աղոթել է Ստամբուլի Կապույտ մզկիթում, ժամանել հասարակ մեքենայով (լուսանկարներ)

13:55 • 29.11.14

Հռոմի պապը Թուրքիա իր պատմական այցի երկրորդ օրն այցելել է Ստամբուլ, հայտնում է Hurriyet-ը:

 

Այստեղ Ֆրանցիսկոս պապը զարմացրել է լրագրողներին՝ Կապույտ մզկիթ այցելելով սովորական քաղաքացիական մեքենայով՝ Renault Symbol-ով: Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ Հռոմի պապին մերժել են տրամադրել իր խնդրած հասարակ մեքենան՝ անվտանգության նկատառումներով:

 

Ի սկզբանե նախատեսված է եղել նաև, որ պոնտիֆիկոսը պետք է առաջինն Այա Սոֆիա այցելի, սակայն վերջին պահին ծրագիրը փոխվել է: Սուլթան Ահմեթ կամ Կապույտ մզկիթում Հռոմի պապն աղոթք է արել:

 

ԶԼՄ-ները Հռոմի պապի այցն անվանում են խորհրդանշական, որն ավելի շատ նպատակ ունի համերաշխության կոչ հղել:

 

Աղբյուրը նշում է, որ 75 մլն մուսուլման բնակչությամբ Թուրքիայի ներսում քրիստոնեական համայնքը փոքր է՝ 80,000, սակայն խայտաբղետ՝ բաղկացած հայերից, հույն ուղղադավաններից, ասորի ուղղադավաններից, քաղկեդոնականներից, կաթոլիկներից:

 

Embedded image permalink

AA photo