Պորոշենկոյի որդին պատմել է ռազմական գործողությունների գոտում իր ծառայության մասին
Ուկրաինայի նախագահի որդին՝ Ալեքսեյ Պորոշենկոն, պատմել է երկրի արևելքում իր զինծառայության մասին:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, կրտսեր Պորոշենկոյի խոսքերով՝ ինքը ծառայել է Կրամատորսկի մոտ, և «շրջապատի անվտանգության համար» ժամանակավորապես փոխել է ազգանունը՝ դառնալով Անիսենկո:
Սակայն որևէ լուսանկար, տեսանյութ որը կհաստատեր Պորոշենկո կտրսերի Ուկրաինայի Զինված ուժերում ծառայելու փաստը, լրատվամիջոցներում դեռ չի հայտնվել:
Ալեքսեյ Պորոշենկոն սովորել է Կիևի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցում:
Հաղորդվել էր, որ «Դոնբասի ժողովրդային հանրապետության» զինյալների դեմ գործողություններում Պորոշենկո կրտսերը հրետանային ստորաբաժանում է գլխավորել:










