ԶԼՄ-ները հայտնում են Կիմ Չեն Ընի հորաքրոջ մահվան մասին
Լուսանկարում՝ Կիմ Չեն Իրը, Կիմ Իր Սենը և Կիմ Գյոն Հին 1963-ին
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հորաքույրը կաթված է ստացել։ Դա տեղի է ունեցել, երբ նա հեռախոսով վիճել է առաջնորդի հետ իր ամուսնու՝ Չան Սոն Թհեկի մահապատժի վերաբերյալ։ Այս մասին այսօր հայտնում է CNN-ը՝ Հս. Կորեայի նախկին վարչապետի փեսային հղումով, ով փախել է երկրից։
Կիմ Գյոն Հին, ըստ CNN-ի, կաթվածը ստացել է իր ամուսնու մահապատժից օրեր անց։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։ Նրա ամուսինը համարվում էր երկրի երկրորդ դեմքը։
Առաջնորդի հորաքրոջ մահվան մասին պաշտոնապես չի հաղորդվել, որպեսզի չսրվի իրավիճակը երկրում։ Ավելի վաղ հարավկորեական ԶԼՄ-ները հայտնել էին, որ նա ինքնասպան է եղել։
Հիշեցնենք, որ Չան Սոն Թհեկի մահապատժի մասին հաղորդվել էր այս տարվա հունվարին։










