Իրանի արտգործնախարարը խոսել է «վեցյակի» հետ բանակցությունների չհամաձայնեցված հարցերի մասին

17:11 • 29.11.14

Իրանի արտգործնախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը խոսել է այն հարցերի մասին, որոնք չեն կարողացել համաձայնեցնել միջնորդ «վեցյակի» երկրների հետ բանակցությունների ընթացքում:

 

Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է, որ այդ հարցերը կապ ունեն ցենտրիֆուգների քանակի, միջուկային համագործակցության, պատժամիջոցների և ժամանակի որոշման վերաբերյալ:


Դիվանագետը նշել է, որ ամեն օր բանակցությունները տևել են 7 ժամ:


«Կողմերը պայմանավորվել են երկարաձգել բանակցությունները ևս 7 ամսով: Առաջին չորս ամիսների ընթացքում կնքվելու է քաղաքական համ ընդհանուր համաձայնություն: Իսկ վերջին 3 ամիսներին կողմերը պետք է լուծեն համաձայնագրի տեխնիկական և իրավական հարցերը »,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը: