Ռոտերդամի նավահանգստում 120 մլն եվրոյի՝ 3.5 տոննա կոկաին է առգրավվել
Հոլանդիայի ոստիկանությունը Ռոտերդամի նավահանգստում 3.5 տոննա կոկաինի խմբաքանակ է առգրավել, որի արժողությունը սև շուկայում կազմում է 120 մլն եվրո:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը` Նիդերլանդների դատախազությանը հղումով, թմրանյութերը, որոնք գտնվել են կոնտեյներում, հայտնաբերվել են ուրբաթ մաքսային ստուգման ժամանակ: Առկա տեղեկությունների համաձայն` բեռը ժամանել է Կոստա Ռիկայից:
Ողջ կոկաինը ոչնչացվել է: Իրավապահները փորձում են պարզել անօրինական ապրանքն ուղարկողներին և վերջնական հասցեատերերին:










