Դեյվիդ Բեքհեմն իր որդու հետ ավտովթարի է ենթարկվել Լոնդոնում

13:50 • 30.11.14

Անգլիական ֆուտբոլային հավաքականի նախկին կապիտան և աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Դեյվիդ Բեքհեմը, իր որդու՝ Բրուկլինի հետ միասին ենթարկվել է ավտովթարի Լոնդոնում, գրում է rg.ru-ն։


Նրա Его Audi RS6 մակնիշի մեքենան բախվել է մեկ այլ Audi-ի, երբ Բեքհեմը որդու հետ վերադառնալիս է եղել Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կրթամարզահամալիրից, որտեղ Բեքհեմի ավագ որդի 15-ամյա Բրուկլինը պարապմունքներ է անցնում։


«Բրայտոնի» խաղացող Արչի Դևիսը իր Twitter-ի էջում գրել է,. «Ես տեսա թե ինչպես է Դեյվիդը ավտովթարի ենթարկվում և վնասում իր ուսը»։


Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, գրում է dailyrecord.co.uk-ը։ Մյուս մեքենայի վարորդը ևս լուրջ վնասվածքներ չի ստացել։