ԱՄՆ-ում շունը փակել է փամփուշտի ճանապարհը` փրկելով երեխային

22:19 • 30.11.14

Ամերիկյան Ատլանտա քաղաքի առևտրի կենտրոններից մեկի մոտ տեղի ունեցած հրաձգության ժամանակ շունը փրկել է հրազենային կրակ տակ հայտնված երեխային: 

Ինչպես գրում է Газета.Ru-ն` Fox News-ին հղումով, ոստիկանության տվյալներով` խանութի մոտ վեճ է ծագել երկու վարորդի միջև, որոնցից մեկը կրակ է բացել: 

Փամփուշտը սլացել է մոտակայքում կանգնած կնոջ և 3 երեխայի ուղղությամբ: Ականատեսների խոսքով` Նոյ մականունով շունը առաջ է ցատկել` փրկելով երեխային: Շունը սատկել է ստացած վերքից: Այլ տուժողներ չկան: