Դոնբասի համար ՌԴ–ից մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարները հատել են սահմանը
Դոնբասի համար մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարների շարասյունը հատել է Ռուսաստանի սահմանը՝ ուղևորվելով դեպի Դոնեցկ, հայտնել է ՌԴ ներքին գործերի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի փոխտնօրեն Օլեգ Վորոնովը, գրում է lenta.ru-ն։
«Մատվեև Կուրգան» անցակետում ավարտվել է մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատաարների ձևակերպումը և ավելի քան 60 մեքենաներ անցել են սահմանը՝ ուղևորվելով դեպի Դոնեցկ, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։
Մեքենաները տեղափոխում են ավելի քան 800 տոննա հումանիտար օգնություն։











